Ինչի է դիետան

Հակացելյուլիտային դիետա

Հակացելյուլիտային դիետա

Չափազանց նեղ հագուստը, սխալ կեցվածքը, նստակյաց կենսակերպը հաճախ նպաստում են ցելյուլիտի զարգացմանը: Ցելյուլիտի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել. հորմոնալ դիսբալանս, ավելորդ քաշ, փորկապություն, վահանագեղձի հիվանդություններ, խրոնիկ սթրեսներ, խրոնիկ հոգնածություն եվ այլն:  Այդ թվում իր կարեվոր տեղն ունի սխալ սննդակարգը: Այն առաջին հերթին պետք է բալանսավորված լինի՝ վիտամինների, սպիտակուցների, ճարպերի եվ ածխաջրածինների բավարար եվ չափավոր քանակությամբ: Եկեք պարզենք, թե որ մթերքներից ու ճաշատեսակներից արժի հրաժարվել, եվ որոնց նախընտրություն տալ՝ «նարնջի կեղեվից» ազատվելու համար:

Ինչպես սնվել

Ձեր սննդակարգում հաճախ օգտագործեք մրգեր, բանջարեղեն, խոշոր հատիկավոր սերմեր, լոբազգիներ: Այս մթերքները հարուստ են կալիումով եվ բջջանքով: Բջջանքը դա «հավաքարար» է, որ մաքրում է մեր օրգանիզմը, իսկ կալիումը կարգավորում է ջրա-աղային փոխանակությունը:

Օգտակար են նաեվ ընկուզեղենը, արեվածաղկի, դդմի եվ այլ սերմերը (միայն խելամիտ քանակությամբ), որոնք եվս կալիումի եվ բջջանքի հարուստ աղբյուր են հանդիսանում: Բացի այդ սերմերն ու ընկուզեղենը մեծ քանակությամբ չհագեցած ճարպաթթուներ են պարունակում, որոնք անհրաժեչտ են բջիջների նորմալ կենսագործունեության համար: Նկատի ունեցեք, որ բոված վիճակում  նրանք ավելի վատ են յուրացվում, իսկ աղի ավելացումը խախտում է օրգանիզմում նատրիումի եվ կալիումի հավասարակշռությունը:

Բջջային փոխանակությունն արագացնելու համար, խորհուրդ է տրվում ուտել յոդ պարունակող մթերքներ: Այդպիսիք են ծովամթերքները, իսկ մրգերից ամենաշատ յոդ պարունակում է տանձը:

Աշխատեք սնվել ըստ եղանակի: Բնական հասունացման շրջանում մրգերն ու բանջարեղենն առանձնանում են լավագույն համային եվ սննդարար հատկություններով:

Բանջարեղենային աղցանների եվ կանաչեղենի հետ ցանկալի է օգտագործել օսլա պարունակող մթերքներ՝ բրինձ, կարտոֆիլ, մակարոնեղեն: Բանջարեղենի հետ (բացի կարտոֆիլից) ցանկալի է համակցել միս եվ ձկնեղեն:

Օգտագործվող միսը պետք է անյուղ լինի:

Կաթն ու կաթնամթերքը՝ կեֆիրը, մածունը, թթվասերը, կաթնաշոռը, պանիրը եվս պետք է անյուղ լինեն:

Յոգուրտի մեջ շաքարի պարունակությունը պետք է նվազագույնս լինի:

Պանիր արժե օգտագործել 30-60գ՝ շաբաթական երեք անգամից ոչ ավել:

Սննդակարգում պարբերաբար ավելացրեք լոբազգիներից պատրաստված կերակրատեսակներ: Իսկ հացն ավելի լավ է պատրաստված լինի ամբողջական ցորենի հատիկներից :

Օգտակար մթերքներ

1)Անյուղ միս,  ձու, անյուղ կաթնամթերք

2)Ոսպ, ոլոռ, լոբազգիներ

3)Ձկնեղեն, ծովամթերք

4)Մրգեր, բանջարեղեն, չրեղեն

5)Ընկուզեղեն եվ սերմեր

6)Ջուր, հյութեր՝ առանց շաքարի

Արգելված մթերքներ

1)Մայոնեզ

2)Պահածոներ

3)Շոկոլադ

4)Ալկոհոլային խմիչքներ

5)Յուղոտ միս, կենդանական ճարպեր

6)Ապխտած սննդամթերք

7)Կիսաֆաբրիկատներ

Այսպիսով սննդակարգից զգալիորեն կրճատում ենք կենդանական ճարպերը, շաքարը, աղը:

Խուսափեք նաեվ ուտելուց հետո, ինչպես նաեվ սննդի հիմնական ընդունումների արանքում քաղցրավենիքի օգտագործումից:

Հնարավորինս օգտագործեք բուսական յուղ՝ կարագի փոխարեն, եվ մի պատրաստեք ուտելիքն արդեն նախկինում օգտագործված յուղերով:
Սնվելուց մոտ 10-15ր առաջ օգտագործեք որեվէ միրգ կամ բանջարեղեն եվ խմեք մեկ բաժակ սովորական ջուր: Սննդի հիմնական ընդունումների արանքում կարելի է միրգ ուտել կամ խմել մրգային հյութեր՝ պտղամսով:

Օրական պետք է խմել 6-8բաժակից ոչ պակաս ջուր: Եթե օրգանիզմում ջրի անբավարարություն լինի, հյուսվածքներում կսկսվեն կանգային երեվույթներ, իսկ դա նպաստավոր պայման է հանդիսանում ցելյուլիտի համար:

Որպեսզի ցելյուլիտի դեմ պայքարն արդյունավետ լինի, մի մոռացեք մերսումների, շոկոլադով, ջրիմուռներով, մեղրով փաթաթումների եվ ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին: Բացի այդ՝ զինվեք համբերությամբ, ցելյուլիտի դեմ պայքարը ժամանակ է պահանջում:

Արդեն վաղուց ապացուցված է, որ դիետաների օգնությամբ կարելի է ոչ միայն նիհարել, ազատվել ցելյուլիտից, այլեվ բուժել ակնեն եվ այլ առողջական խնդիրները, որից տուժում է արտաքինը:

Դիետա գեղեցիկ մաշկի համար

Սխալ սննդակարգը, ինչպես նաեվ ոչ այնքան օգտակար մթերքների չարաշահումը լավ չեն անդրադառնում մեր մաշկի վրա, դրանում համակարծիք են եվ կոսմետոլոգները, եվ դիետոլոգները: Եթե Ձեզ անհանգստացնում են կորյակները, մաշկի կարմրությունն ու թեփոտումը, ամենայն հավանականությամբ սննդակարգում ինչ-որ բան այն չէ, այսինքն որոշ սննդանյութեր չափից ավել կամ պակաս եք օգտագործում: Մաշկային
խնդիրներից խուսափելու համար, հետեվեք ճիշտ սնվելու մասին մեր պարզ, բայց գործուն խորհուրդներին:
Եվ այսպես, ինչ դիետա է անհրաժեշտ մեր մաշկին…

Եթե հայտնվում են կորյակներ

Կորյակային ցանը հայտնվում է նաեվ սխալ սննդակարգի հետեվանքով: Եթե Ձեր ճաշացանկում մեծ մասամբ մտնում են օսլա պարունակող մթերքներ (օրինակ կարտոֆիլ), աղ, շաքար եվ ճարպ, ապա  կարելի է ասել, որ ակնեն պատրաստ է: Բացի այդ, մաշկային ցանի առաջացմանը նպաստում է՝ թթու դրած եվ ապխտած մթերքների, ինչպես նաեվ թեյի, սուրճի չարաշահումը:

Ինչ անել կորյակների դեպքում

Սննդակարգից բացառեք ճարպագեղձերի ակտիվացմանը նպաստող , ինչպես նաեվ ինսուլինային փոխանակությունը խաթարող մթերքները, մասնավորապես՝ կոնսերվանտներ պարունակող ուտելիքները(կարդացեք տուփի վրա), գազավորված խմիչքները, ինչպիսիք են պեպսին եվ կոկա-կոլան, շոկոլադի փոխարինիչները, կծու, ապխտած եվ աղի մթերքները, ինչպես նաեվ քաղցրավենիքները(այդ թվում նաեվ մեծ քանակությամբ քաղցր յոգուրտները):

Բացի այդ, ցանկալի է մինիմումի հասցնել կենդանական ճարպերի օգտագործումը, բացառություն է կազմում յուղալի ծովաձուկը: Սննդի մեջ օգտագործեք չափավոր քանակությամբ ամբողջական ցորենի հաց եվ մակարոնեղեն՝ պատրաստված պինդ տեսակի ցորենի ալյուրից: Օգտագործեք հատապտուղներ, մրգեր, բանջարեղեն, ձկնեղեն եվ շիլաներ՝ պատրաստված ամբողջական հացահատիկից: Խմեք շատ հեղուկներ՝ օրական մինչեվ երկու լիտր:

Եթե մաշկը թեփոտվում է

Նկատել եք, որ մաշկը սկսել է թեփոտվել: Գուցե դուք, ցանկանալով ազատվել ավելորդ կիլոգրամներից, ամբողջությամբ բացառել եք ձեր սննդակարգից ճարպ պարունակող մթերքները, եվ մաշկը վճարում է դրա համար: Օրական օգտագործելով քսան գրամից պակաս ճարպ, դուք օրգանիզմը չեք հագեցնում վիտամին A-ով, որը կանխում է վաղաժամ ծերացումը: Առանց նրա մաշկը չորանում է եվ սկսում թեփոտվել:

Ինչ անել մաշկի թեփոտման դեպքում

Եթե նույնիսկ դուք դիետա եք պահում, սննդակարգում պետք է լինեն ճարպեր, ինչպիսին օրինակ ձիթապտղի յուղն է, որով կարելի է ցողել բանջարեղենը: Բացի այդ,  եվ բանջարեղենային, եվ մրգային աղցաններին ավելացրեք՝ ընկուզեղեն, ավոկադո եվ ձիթապտուղ, դա բարենպաստ ազդեցություն կունենա ձեր մաշկի վրա՝ առանց քաշն ավելացնելու:

Եթե Ձեր մաշկը կարմրում է

Այտերի թեթեվ կարկրությունը խոսում է լավ առողջության մասին եվ գրավչություն է տալիս դեմքին: Իսկ այտերի մաշկի արտահայտված կարմրությունը կարող է վկայել՝ կծու համեմունքների, յուղոտ եվ ապխտած մսի, ալկոհոլի չարաշահման մասին, որոնց ազդեցության տակ տեղի է ունենում արյունատար անոթների լայնացում եվ դեմքը խիստ կարկրում է:

Ինչ անել մաշկի կարմրության դեպքում

Եթե այտերը դառնում են բոսորագույն շատ արագ եվ շատ հաճախ, ապա վերլուծեք ձեր սննդի ռացիոնը եվ բացառեք անոթալայնիչ մթերքները, օրինակի համար մի օգտագործեք կծու համեմունքներ: Չի՞ հաջողվում ամբողջությամբ հրաժարվել, ուրեմն քչացրեք օգտագործվող քանակը: Դա վերաբերվում է նաեվ գինուն:

Եթե հայտնվում են վաղաժամ կնճիռներ

Օրգանիզմում առկա բորբոքային պրոցեսները նպաստում  են  վաղաժամ կնճիռների առաջացմանը, մաշկի ծակոտիների խցանվում են, եվ որպես հետեվանք առաջանում է բորբոքում՝ բշտերի տեսքով: Դրանից կարելի է խուսափել, ամենօրյա սննդակարգում ներառելով ձկնեղեն, որը հանդիսանում է ճարպաթթուների աղբյուր(օմեգա-3), ինչպես նաեվ ընկույզ, պնդուկ, նուշ, կտավատի յուղ(կամ կտավատի սերմ):

Մի փոքր փոփոխություն սննդակարգում. մաշկի համար վնասակար մթերքների սահմանափակումն ու խելամտության սահմաններում օգտակար սննդամթերքի օգտագործումը կօգնի հաղթահարել մաշկային խնդիրները՝ երկար ժամանակ պահպանելով նրա գեղեցկությունը, թարմությունն ու երիտասարդությունը:

Ձմեռային դիետա՝ կառուցվածքը պահպանելու համար

dzmerayin-dieta1

Ձմռան հետ օրգանիզմ մտնող օգտակար վիտամինների եվ միկրոէլեմենտների քանակը կտրուկ իջնում է: Իսկ այս շրջանում լավ սնունդը պարզապես անհրաժեշտ է, որ դիմակայենք ինֆեկցիաներին եվ հիվանդություններին: Ձմռանն ավելորդ կիլոգրամներ հավաքելու հավանականությունը խիստ բարձրանում է: Հենց դրա համար էլ դիետոլոգները կազմել են հատուկ ձմեռային դիետա:

Մինչեվ ձմեռային դիետային անցնելը պարտադիր խորհրդակցեք բժշկի եվ դիետոլոգի հետ: Այս կարեվոր որոշումն իրականացնելու համար անպայման պետք է հաշվի առնել Ձեր առողջական վիճակը՝ դիետան սկսելու պահին , վերջերս տարած հիվանդությունները, խրոնիկ հիվանդությունները, հղիությունը եվ կրծքով կերակրելը, որ չվնասեք Ձեր օրգանիզմը:

Առանձնացնում են ձմեռային դիետայի երկու տեսակ: Դիտարկենք դրանցից յուրաքանչյուրն առանձին, որ կարողանաք կողմնորոշվել, թե Ձեզ համար հատկապես որն եք ընտրում:

Ձմեռային մեղմ դիետա

Այս դիետան չի ապահովի քաշի արագ անկում ռեկորդային կարճ ժամկետներում, բայց այն կօգնի Ձեզ պահպանել  կիլոգրամները եվ չգիրանալ ձմռան ընթացքում: Բացի այդ Դուք կկարողանաք ստանալ բազմատեսակ, բալանսավորված եվ համեղ սնունդ: Ձմեռային դիետան ենթադրում է, որ պետք է սնվել օրը վեց անգամ , այսինքն` կոտորակային: Դուք կարող եք լավ ճաշացանկ ընտրել նույնիսկ այն դեպքում, եթե չեք ուտում միս եվ ձուկ:
Խրախուսվում են ֆիզիկական վարժությունները, որոնք կօգնեն  Ձեզ հաճելի կառուցվածք ունենալ: Այս դիետային կարելի է հետեվել ողջ ձմեռ: Ցանկության դեպքում Դուք այն կարող եք պահել ամբողջ կյանքի ընթացքում:

Ձմեռային մեղմ դիետայի մենյուն(ճաշացանկը)

Պարտադիր պետք է լինի նախաճաշ: Մասնագետները նկատել են, որ այն մարդիկ, ովքեր չեն նախաճաշում, գիրանում են, քանի որ ճաշին եվ  ընթրիքին չափից շատ են ուտում:

Նախաճաշի համար ճիշտ կլինի ընտրել դանդաղ այրման ածխաջրածիններ, որոնք հագեցնում են օրգանիզմը, օրվա ընթացքում դուք կհասցնեք դրանք ծախսել, առանց կառուցվածքը վնասելու: Կարելի է օգտագործել ցանկացած շիլա՝ կարագով: Վատ տարբերակ չէ չրով եվ ընկույզով վարսակը: Լոլիկով ձվածեղը նույնպես էներգիայի լավ խթան կլինի, օգնելով Ձեզ դիմանալ մինչեվ ճաշը: Հացաբուլկեղենից ճիշտ կլինի ընտրեք ամբողջական ցորենի հացը:
Երկրորդ նախաճաշին կամ նախաճաշից մեկ-երկու ժամ անց կարելի է ուտել մրգեր, բացառելով խաղողն ու բանանը , որոնք մեծ քանակությամբ գլյուկոզա են պարունակում: Վերջինս կարող է ճարպի վերածվել, իսկ ճարպից ազատվելը դժվար է: Ճաշին լավ կլինի  թեթեվ ապուր ուտեք, որը կարող է Ձեզ հագեցնել՝ տալով  ավելի քիչ կալորիաներ, քան շիլան ու գարնիրը: Ապուրի հետ կարող եք նաեվ մի քանի կտոր
թեփով հաց ուտել: Բացի այդ տաք սնունդն ավելի արագ է յուրացվում օրգանիզմի կողմից՝ չթողնելով, որ ճարպերը կուտակվեն:

Կեսօրին կարելի է ուտել թեթեվ բանջարեղենային աղցան կամ մրգեր: Ձմռանն աղցան կարելի է պատրաստել անյուղ մսից կամ ձկնեղենից:
Ընթրիքը պետք է լինի ոչ ուշ, քան քնելուց երկու ժամ առաջ: Որոշ մասնագետներ կարծում են, որ պետք չէ ժամը վեցից հետո քաղցել , եթե դուք գնում եք քնելու կեսգիշերին: Դա կարող է ստամոքսաղիքային տրակտի խնդիրների ու նեվրոզի պատճառ դառնալ: Ընթրիքի համար լավ կլինի ընտրեք ինչ-որ աղցան եվ անյուղ միս: Այն կարելի է խորովել, խաշել կամ եփել գոլորշու վրա:  Քնելուց առաջ կարելի է խմել մեկ բաժակ կեֆիր կամ անյուղ յոգուրտ, ինչպես նաեվ ուտել մեկ խնձոր:

Ձմեռային խիստ դիետա

Մասնագետները կարծում են, որ դիետան բալանսավորված չէ: Նրա կազմում փաստորեն չկան ածխաջրեր, իսկ օրգանիզմը պետք է ստանա եվ սպիտակուցներ, եվ ճարպեր, եվ ածխաջրեր: Ձմեռային խիստ դիետային հետեվելիս, տասներկու օրվա մեջ դուք կկորցնեք մինչեվ տասնհինգ կիլոգրամ քաշ: Իսկ դա մեծ սթրես է օրգանիզմի համար: Բացի այդ ամենայն հավանականությամբ դիետայից հետո ձեր քաշը կվերականգնվի:

Ձմեռային խիստ դիետայի մենյուն

Ամենահաճելին այն է, որ սննդի քանակը չի սահմանափակվում: Պարզապես պետք է փորձել չափը չանցնել: Ջուր կարելի է խմել այնքան, որքան ցանկանում եք: Իսկ այ հացից ստիպված եք  հրաժարվել:
Առաջին, երկրորդ եվ երրորդ օրերին դուք միայն կեֆիր եք խմելու: Դրան շատ դժվար է դիմանալ, ուստի փորձեք դիետան սկսելուց մեկ-երկու օր առաջ կրճատել ձեր օրաբաժինն ու չափավոր սնվել: Այսպես դուք կկարողանաք գոնե մի քիչ վարժվել:
Չորրորդ, հինգերորդ եվ վեցերորդ օրերին Ձեր ուտելիքը խաշած անյուղ հավն է լինելու՝ առանց կաշվի:
Յոթերորդ, ութերորդ եվ իններորդ օրերը բանջարեղենային են: Այսինքն այս օրերին դուք կուտեք ցանկացած բանջարեղեն, բացի կարտոֆիլից:
Տասներորդ, տասնմեկերորդ եվ տասներկուերորդ օրերը կուրախացնեն ալկոհոլի եվ պանրի սիրահարներին, որովհետեվ այս օրերին դուք ուտելու եք պինդ պանիր եվ խմելու եք չոր գինի:
Դիետայից դուրս գալը դժվար չէ: Առաջին օրերին անհրաժեշտ է սնվել պահքի ուտելիքներով եվ չափավոր, որ օրգանիզմը մոնոդիետաներից հետո վարժվի: Ֆիզիկական  վարժությունները չեն խրախուսվում, քանի որ դիետայի այս տարբերակն արդեն իսկ սթրես է օրգանիզմի համար:
Ընտրեք այն դիետան, որին կարող եք հետեվել: Բայց լավ կլինի իհարկե Ձեր ուշադրությունը հրավիրեք ձմեռային դիետայի մեղմ տարբերակի վրա: Նրա օգնությամբ կարող եք Ձեր քաշին հետեվել երկար ժամանակով, առանց օրգանիզմը վասելու:

Դիետաները ավելորդ քաշից ազատվելու հրաշալի հնարավորություն են տալիս՝ ամեն օր մոտեցնելով մեզ մեր պատկերացրած իդեալին: Մի քիչ էլ, մի փոքր էլ, եվ  կհասնենք մեր ցանկալի քաշին: Բայց  ինչ  է կատարվում հետո…Որպես օրենք առաջին դիետայից հետո մարդիկ որոշ ժամանակ անց նորից վերադառնում են նախնական քաշին եվ նույնիսկ մի քանի կիլոգրամով անցնում են իրենց   նորմայից:  Ամեն հաջորդ դիետայից հետո մարդն ավելի ու ավելի է գիրանում:

Ինչն է պատճառը

Սկզբում քաշն իսկապես ընկնում է: Բայց շուտով այդ պրոցեսը կանգնում է, քանի որ օրգանիզմը վերակառուցվում է եվ հարմարվում քիչ քանակությամբ սննդի ընդունմանը: Որպեսզի շարունակենք քաշն իջեցնել, մենք ստիպված ենք լինում նորից ու նորից քչացնել ամենօրյա սննդի ծավալը, մինչեվ որ կանգնում ենք փակուղու առաջ. օրվա մեջ գրեթե ոչինչ չենք ուտում, իսկ քաշի անկումն այնուամենայնիվ որոշ ժամանակ անց դադարում է:

Մեր օրգանիզմի նպատակը մեկն է՝ ապահովել մեր կենսագործունեությունը եվ յուրաքանչյուր բջջի նորմալ գործունեությունը: Դրա համար ամեն անգամ սննդակարգը փոխելիս, մեր օրգանիզմը հասկանալով բանն ինչումն է, սկսում է բավարարվել սննդի եղած ծավալով, իջեցնելում է նյութափոխանակությունը մոտավորապես քառասուն տոկոսով, իսկ կալորիաների մի մասը կուտակում է ճարպերի ձեվով: Դիետաների ժամանակ մարմինը միշտ վախենում է, որ սնունդը չի հերիքի, եվ դրա համար պաշարներ է հավաքում անգամ չնչին հնարավորության դեպքում: Իսկ այդ ամենը կուտակվում է գոտկատեղի ճարպային ծալքերում:

Դիետայից հետո…

Երբ դիետայի ավարտին մենք նորից վերադառնում ենք սննդի նորմալ ռեժիմին, օրգանիզմին ժամանակ է պետք ադապտացվելու համար: Օրինաչափ է, որ ստանալով չափից շատ սնունդ , օրգանիզմն ավելցուկը կուտակում է ճարպերի տեսքով, եվ մենք նորից սկսում ենք գիրանալ…Իսկ անզուսպ ախորժակը, որն առաջանում է հետո, թույլ է տալիս մեր օրգանիզմին ոչ միայն վերականգնել նախկին քաշը(այն, ինչ ունեինք մինչեվ դիետան պահելը), այլեվ հավաքել մի քանի ավել կիլոգրամներ: Սովորաբար քաշի ավելացումը ամեն հաջորդ դիետայից հետո հասնում է մոտ տասը տոկոսի:

Դիետայից հետո օրգանիզմին պետք է մոտ մեկ տարի, որ նյութափոխանակությունը հասցնի նախկին մակարդակին: Բայց որպես կանոն մենք չենք ուզում հաշտվել այն մտքի հետ, որ մեր քաշը վերականգնվել է, եվ անցնում ենք հերթական դիետային:


Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s