Օգտակար է

dandax snvel

Առօրյա վազքի մեջ շատերս ընտրում ենք ոտքի վրա արագ սնվելու տարբերակը: «Արագ սնունդ» տերմինն այսօր դարձել է վնասակար ուտելիքի եվ ոտքի վրա անառողջ սնվելու հոմանիշ: Ի տարբերություն դրա գոյություն ունի դանդաղ սնուցում, որի գաղափարը հիմնված է հինգ հիմնական սկզբունքների վրա:

Դանդաղ սնվելու սկզբունքները

-Առաջին. սնունդը պետք է լինի համեղ եվ հաճույք պատճառի:
-Երկրորդ. սննդամթերքը պետք է լինի էկոլոգիապես մաքուր եվ ցանկալի է՝  տեղական ծագման: Ապացուցված է, որ մենք գենետիկորեն հակված ենք լավ մարսելու տեղական սննդամթերքը:
-Երրորդ. պետք է ընդունել այնպիսի սննդամթերք, որը ենթարկվել է մինիմալ քիմիական եվ ջերմային մշակման:
-Չորրորդ եվ հինգերորդ սկզբունքները միասին են գործում.  ուտել պետք է դանդաղ, չափավոր եվ դրական էմոցիաներով: Ճաշի ընթացքում պետք չէ քննարկել ընտանեկան բյուջեն, երեխայի գնահատականները կամ քաղաքականությունը:

Դանդաղ սնվելու պատճառները

Դանդաղ սնվելու ամենատեսանելի արդյունքը՝ ընդունվող սննդի ծավալի քչացումն է: Դրան հաջորդում է քաշի նվազումը եվ առողջական վիճակի լավացումը, ներառյալ՝ զարկերակային ճնշման իջեցումը եվ արթրիտի կանխարգելումը: Դանդաղ սնվելու հիմնական պատճառներն են.

1. Ախորժակի նվազումը. դանդաղ ուտելիս ախորժակն աստիճանաբար  նվազում է: ՈՒղեղին պետք է տասնհինգ-քսան րոպե, որպեսզի այն սկսի ազդանշաններ տալ այն մասին, որ դուք արդեն կուշտ եք: Որոշ ժամանակ է անհրաժեշտ՝ ձեզ կուշտ զգալու համար, այնպես որ ժամանակ տվեք ձեր մարմնին: Երբ դուք արագ եք ուտում, հասցնում եք չափազանց շատ կուլ տալ մինչեվ այն պահը, երբ զգում եք,  որ «բավական»-ի սահմանը վաղուց անցել եք:

2. Քաշի հսկողություն. սննդի ընդունման արագությամբ է բացատրվում հանրահայտ «ֆրանսիական պարադոքսը»՝ ԱՄՆ-ի համեմատությամբ սրտանոթային հիվանդությունների հարաբերական ցածր տոկոսը ֆրանսիայում, չնայած, որ այստեղ ավելի շատ են օգտագործում բարձր կալորիականությամբ սննդամթերք:

Ուսումնասիրությունների ընթացքում ապացուցվել է, որ անմիջական կապ գոյություն ունի սննդամթերքի ընդունման արագության եվ մարմնի քաշի միջեվ:

3. Մարսողության լավացում. հայտնի է, որ մարսողությունը սկսվում է բերանում, որտեղ թուքը խառնվում է սննդի հետ եվ տրոհում է այն առանձին տարրերի, որոնք օրգանիզմը կարող է յուրացնել՝ ստանալով էներգիա: Եթե դուք լավ եք ծամում սնունդը, ապա մարսողությունն իրականանում է լիարժեք եվ անխափան: Այլ կերպ ասած, որքան դանդաղ եք դուք ուտում, այնքան ավելի արագ եվ որակով է տեղի ունենում սննդի մարսման գործընթացը:

4. Վայելեք ձեր ընդունած սննդի համը. երբ դուք դանդաղ եք ուտում, սկսում եք իրականում զգալ սննդի համը: Միայն լավ ծամելիս կարող եք զանազանել տարբեր մթերքների համերը, կառուցվածքն ու հոտերը: Ձեր սնունդը դառնում է ավելի հետաքրքիր:  Վերադառնալով ֆրանսիական փորձին, նշենք, որ նրանց խոհանոցը ավելի մեծ նշանակություն է տալիս սննդից ստացած տպավորությանը, քան նրա առողջարար ազդեցությանը:

5. Քանակն ընդդեմ որակի. արագ կուլ տալու սիրահարներն ավելի հակված են մեծ քանակությամբ անորակ, քան քիչ քանակությամբ որակյալ սննդամթերքի օգտագործմանը: Հնարավոր է դուք զրկում եք ձեզ որոշ մթերքներից` գնի պատճառով: Եթե ձեռք բերեք այդ մթերքները մի քանի անգամ ավելի քիչ քանակությամբ, ապա նույն  ծախսի պայմաններում դուք ավելի քիչ կուտեք,  բայց դա կլինի ավելի համով,  որակով եվ  հաճույքով:

Կարող եք պարզապես սննդի վրա կատարվող ծախսերի լիմիտ սահմանել (իհարկե՝ ոչ ի վնաս առողջությանը), հիշելով, որ փողը ձեզ պետք է նաեվ այլ կարեվոր բաների վրա ծախսելու՝ ինչ-որ տեղ գնալու կամ  ինչ-որ պետքական բան գնելու համար: Եվ այս դեպքում սահմանված բյուջեի շրջանակներում դուք ունեք ընտրության հնարավորություն՝ գնել մեծ քանակությամբ անորակ, թե քիչ քանակությամբ որակյալ սննդամթերք:

Եվ մի մոռացեք, եթե դուք ունեք լավ ախորժակ, ուրախացեք. դուք ունեք առողջ մարսողական համակարգ եվ ընդհանուր առմամբ առողջության ահռելի պոտենցիալ, որը բնորոշ է ուժեղ մարդկանց: Մնում է միայն այդ պոտենցիալն օգտագործել ճիշտ նպատակով եվ չսպանել այն մարսողության համակարգի մասին շուրջօրյա հոգսերով:

Եղեք առողջ եվ սլացիկ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s