Հետաքրքիր է

Թե ինչ է սերը? 
Երևի ոչ ոք չի կարող ասել
Իրոք` որքան մարդ, մի այդքան էլ սեր,
Իսկ որ իմանաս, ինչ բան է սերը
Նախ պետք է սիրես:
Այո’, գալիս է նա հանկարծակի,
Երբեմն էլ նույնիսկ հակառակ սրտի,
Մարդիկ կարող են առյուծին խեղդել,
Եվ նա կկռվի անզոր, անտարբեր.
Սերը միակն է,
Որ երբ ցանկանաս խեղդել, խանգարել,
Նա կուժեղանա այդքան առավել:
Մի տարօրինակ զգացում է այդ,
Երբ ուրիշին է իր մեջ կրում մարդ,
Որտեղ էլ մտնում, նրան ես փնտրում,
Սիրտդ զարկում է նրան տեսնելիս
Նրա անունն արտասանելիս
Կամ նրա մասին մի բառ լսելիս:
Գուցե մի մարդ է նա սովորական,
Բայց անսովոր է քեզ համար այնքան,
Անթերի է նա, պաշտելի է նա,
Իսկ եթե անգամ ունի թերություն,
Սիրելի է դա, առավելություն:
Թե սիրահարին հարցնեն այս պահին
Ինչ մոլորակ է ցանկանում տեսնել,
Կասի` ուզում եմ լոկ նրան տեսնել:

Թռչող մեքենան արդեն իրականություն է

ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը թույլատրել է Terrafugia Transition անվանմամբ թռչող մեքենաների օգտագործումը երկրի ավտոճանապարհներին:

Մեքենան կարող է թռչել, ինչպես թեթեւ ինքնաթիռ, իսկ ավտոճանապարհով երթեւեկել՝ միայն թեւերը ծալելուց հետո:

Terrafugia Transition-ի միջին արագությունը 185 կմ/ժ է: Դրա մոտավոր արժեքը կլինի 200 հազար դոլար:



Բարդի

Բարդին ուռազգիների ընտանիքի տերևաթափ ծառ է: Հայտնի է բարդիների մոտ 100, ՀՀ-ում՝ 12 տեսակ՝ անտառային կամ  դողդոջուն (հայտնի է նաև կաղամախի անունով), նրբագեղ, հիբրիդային կամ գորշ, արծաթափայլ կամ սպիտակատերեվ և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում. խոնավասեր է, աճում է գերխոնավ վայրերում, գետերի ավազաններում, առուների ափերին:
Բարդին խոշոր ծառ է, բարձրությունը՝ 40–60 մ, բնի տրամագիծը կարող է հասնել 1 մ-ի: Սաղարթը լինում է բրգաձև, վրանաձև, ցրված, ձվաձև: Տերևները հերթադիր են, կոթունավոր, լայն եռանկյունաձև, ձվաձև, կլորավուն: Բարդին ծաղկում է վաղ գարնանը: Ապրում է 100–150 տարի: Աճում է արագ, տարեկան՝ 1–1,5 մ:
Բարդին ունի բուժիչ հատկություն. կեղևը պարունակում է աղաղանյութեր, տերևը՝ վիտամիններ, բողբոջը՝ եթերայուղեր: Աճեցվում է որպես գեղազարդիչ բույս, կիրառվում է փլվածքների, ձորակների, ավազուտների ամրացման և դաշտապաշտպան անտառաշերտեր ստեղծելու նպատակով: Բնափայտը բնամիջուկ չունի, թեթև է, ամուր, կիրառվում է որպես շինանյութ և վառելանյութ, լուցկու արտադրության մեջ և այլն:
Եփրատյան բարդին հազվագյուտ տեսակ է. հանդիպում է Երևանի շրջակայքում և Արաքս գետի ափին: Այս ծառի վրա կարելի է տեսնել ուռենիներին և բարդիներին հատուկ բոլոր ձևերի տերևները: Նման հետաքրքիր երևույթ քիչ բույսերի է հատուկ: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Վաղ անցյալում հայոց մեջ բարդին համարվել է «կենաց ծառ» և պատկերվել է բրոնզե գոտիների, արքայական սաղավարտների, պաշտամունքային քանդակների և որմնապատկերների վրա: Հեթանոսական շրջանում (մինչև քրիստոնեության ընդունումը) գոյություն է ունեցել բարդու պաշտամունք, որը Հայաստանի առանձին վայրերում գոյատևել է մինչև XII դարը: Հին Հայաստանում եղել է սրբազան բարդիների անտառ: Միջնադարյան մանրանկարչության մեջ նույնպես հաճախ պատկերվել է որպես «կենաց ծառ»:
Բարդին խորհրդանշել է ժողովրդի հավերժությունը, նրա կենսունակ ոգին և գեղարվեստական մարմնավորում է ստացել հայ բանաստեղծների՝ Դ. Վարուժանի, Վ. Տերյանի, Ե. Չարենցի, Հ. Սահյանի և ուրիշների ստեղծագործություններում:

 

ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ,ՈՐ ԿԱՏՈՒՆ ԱՄԵՆ ՄԻ ԱԿԱՆՋՈՒՄ ՈՒՆԻ 32 ՄԿԱՆ:
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ,ՈՐ ԽԽՈՒՆՋԸ ԿԱՐՈՂ Է 3 ՏԱՐԻ ՔՆԵԼ:
 
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ,ՈՐ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԸ ԵՐԲԵՔ ԻՐԵՆՑ ԼԵԶՈՒՆ ՉԵՆ ԿԾՈՒՄ: 
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ,ՈՐ ՇՆԱՁՈՒԿԸ ՄԻԱԿ ՁՈՒԿՆ Է,ՈՎ ԵՐԿՈՒ ԱՉՔԵՐՆ ԻՐԱՐ                                                          ՀԵՏ ԹԱՐԹԵԼ:
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ,ՈՐ ՋԱՅԼԱՄԻ ԱՉՔՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է,ՔԱՆ ԳԼԽՈՒՂԵՂԸ:
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ,ՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԾՆՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ԾՆԿԻ ԳԱՎԱԹՆԵՐԻ:ԴՐԱՆՔ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՆ 2-6 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ:
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ,ՈՐ ԹԻԹԵՌՆԵՐԻ ՄՈՏ ՀԱՄԻ ԶԳԱՅԱՐԱՆՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՈՏՔԵՐՈՒՄ:
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ,ՈՐ ԿԱՏՈՒՆԵՐԸ ՀԱՆՈՒՄ ԵՆ ՄՈՆ 100 ՏԵՍԱԿԻ ՁԱՅՆ,ԻՍԿ ՇՆԵՐԸ ՄԻԱՅՆ 10:
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ,ՈՐ 1865Թ. ՓԵՏՐՎԱՐ ԱՄԻՍԸ ՄԻԱԿ ԱՄԻՍՆ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ,ԵՐԲ ԼԻԱԼՈՒՍԻՆ ՉԻ ԵՂԵԼ:
ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ,ՈՐ ՄԿՐԱՏԸ ՀՈՐԻՆԵԼ Է ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻՆ: 

ԳԵՐԱՐԱԳ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ…

Իսկ դուք գիտեք, որ երբ մարդը փռշտում է, մանր մասնիկները նրա քթից դուրս են թռչում 160 կմ/ժ արագությամբ

ՈՐՔԱՆ ՄԱՐԴ` ԱՅՆՔԱՆ ԳԱՐԵՋՈՒՐ..

Իսկ դուգ գիտեք, որ աշխարհում գոյություն ունի գարեջրի 20 000 տեսակ…

ՉԻՆԱԿԱՆ ԹԵՅ..

Իսկ դուգ գիտեք, որ Չինաստանի որոշ մասերում թեյի մեջ շաքարավազի փոխարեն աղ են լցնում..

ՀՌՈՄԵԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ..


Իսկ դուք գիտեք, որ Հին Հռոմում, եթե հիվանդը մահանում էր վիրահատության ժամանակ, վիրահատող բժշկի ձեռքերը կտրում էին:

ՃԱՊՈՆԱԿԱՆ TV


Իսկ դուք գիտեք, որ ճապոնացին հեռուստացույցի առաջ միջինում անց է կացնում 9 ժամ` շատ ավելին, քան որևէ ուրիշ ազգի ներկայացուցիչ:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԾԵԾ..


Իսկ դուք գիտեք, որ ամեն տարի մոտավորապես 250000 ամերիկացի ենթարկվում է ծեծի սեփական կանանց կողմից:

ԱՋ ՈՒ ՁԱԽ..


Իսկ դուք գիտեք, որ աշխարհում մարդկանց 10%-ը ձախլիկ են:

ԱՆՏԻ-ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌԱԿԱՆ ԱՆՈՒՆ..


Իսկ դուք գիտեք, որ Իտալիայի Սիենա քաղաքում Մարիա անունով կանանց արգելվում է զբաղվել մարմնավաճառությամբ..

ՈՒՆԵՍ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ?


Իսկ դուք գիտեք, որ Բիրմայում (Մյանմար) չգրանցված համակարգչի օգտագործման համար կարող է հասնել մինչև 15 տարվա ազատազրկում..

ՕՁԱՅԻՆ ՍՈՎ..


Իսկ դուք գիտեք, որ օձերը կարող են քնել 3 տարի անընդմեջ` ոչինչ չընդունելով որպես սնունդ:

ՆԱՎԹԱՅԻՆ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ..


Իսկ դուք գիտեք, որ նավթի մեկ կաթիլը դարձնում է խմելու համար անպիտան 25 լիտր ջուր:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: